Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում. ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր ծառայությունը![]() 5 մայիսի 2016 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն կունենան «Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում» ծառայության միջոցով ռոումինգում գտնվելիս վերահսկել հաղորդակցման, հատկապես՝ ինտերնետի չնախատեսված օգտագործմամբ պայմանավորված ծախսերը, որոնք կարող են առաջանալ, օրինակ, երբ սմարթֆոնն ավտոմատ թարմացումներ է կատարում: Այս ծառայությունն ակտիվացնելով՝ բաժանորդն անջատում է ինտերնետ ռոումինգը և շարունակում օգտվել ռոումինգի ձայնային և SMS ծառայություններից: Դրա համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *115*1# hրահանգը: «Օգտագործման մեջ դյուրին ծառայությունների տրամադրումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային առավելություններից է: Մատչելի, անվճար ակտիվացման և ապակտիվացման հնարավորություններով ծառայությունները նույնքան կարևոր են բաժանորդի համար, որքան օպերատորի տրամադրած ամենաընդարձակ ծածկույթը, մատուցած ծառայությունների բարձր որակն ու հասանելիությունը, որոնց շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է ավելի քան 2 միլիոն բաժանորդի ընտրությունը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ծառայությունն ապաակտիվացնելու և ռոումինգում ինտերնետից օգտվելու հնարավորությունը նորից ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել *115*0# հրահանգը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |