Ֆրանսիայի նախարար. «Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Հայաստանի եւ հայերի հանդեպ»

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ շատ ընդհանրություններ կան, առաջին հերթին մշակութային ոլորտում, եւ դրա փայլուն ապացույցը Հայաստանի տարին է Ֆրանսիայում: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել Ֆրանսիայի տարածքային բարեկարգման նախարար Քրիստիան Էսթրոզին: Նրա խոսքերով, Ֆրանսիայի հայ համայնքը շատ կազմակերպված է եւ մեծ դերակատարություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքում: «Նրանք բոլորը 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկվածների եւ Ֆրանսիայում իր երկրորդ հայրենիքը գտած մարդկանց սերունդներն են»,-ընդգծել է Էսթրոզին: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը, չնայած վերջին տասնամյակների բոլոր փորձություններին, կարողացավ պահպանել իր քաղաքական մշակույթն ու ինքնատիպությունը: «Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Հայաստանի եւ հայերի հանդեպ»,-ասել է նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---