ԼՂՀ ԱԳ նախարարը Հայ դատի հանձնախմբերին է ներկայացրել ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը![]() 10 մայիսի 2016 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Ստեփանակերտում կայացած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մասնակիցների հետ։ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը։ Կարեն Միրզոյանը նաև անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր բնագավառներում միջազգային գործակցության հաստատմանը և զարգացմանը։ ԼՂՀ արտաքին գործերի նախարարը դրական է գնահատել Հայ դատի կառույցների հետևողական ջանքերը՝ ուղղված Արցախի շահերի պաշտպանությանը և խթանմանը։ Այնուհետև Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին ԼՂՀ արտաքին քաղաքական խնդիրների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության վերաբերյալ։ Ապրիլի 2-ին ԱՄՆ Հայ դատի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված։ Մասնավորապես ասվել է. «Օբամայի վարչակազմի ձախողումն է Վաշինգտոնում Ադրբեջանի ագրեսիային դիմակայելու փոխարեն Ալիևի համար կանաչ լույս վառելը՝ Ղարաբաղում այս հարձակումները սկսելու համար» ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |