ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՔՈՒՄ, ԱՍԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

PanARMENIAN.Net - Եվրոպան եւ Ասիան կապող տարածաշրջանում խաղաղության եւ կայունության բանալին գտնվում է Հայաստանի ձեռքում: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը: Նրա խոսքերով` դա ավելի քան բավական է, որպեսզի համարենք Հայաստանը կարեւոր եւ արժեքավոր գործընկեր ամբողջական եւ ազատ Եվրոպայի մեր որոնումների մեջ: «ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակից ամեն մի երկիր համաձայն է, որ Եվրա-Ատլանտյան տարածքում կայունության եւ անվտանգության հաստատմանը կարելի է հասնել միայն համագործակցության եւ համատեղ գործողությունների ճանապարհով, եւ հաստատել է իր նվիրվածությունը ժողովրդավարության եւ միջազգային իրավունքի սկզբունքներին»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Հայաստանը ստանձնել է այդ պարտավորությունները եւ ակտիվ մասնակցում է «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում խորհրդատվություններին եւ համագործակցությանը, ավելացրել է նա:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---