Վրացական բանակի ստորաբաժանումներից մեկը կդառնա ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի մասնակից![]() 12 մայիսի 2016 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ ընթացող Noble Partner-2016 զորավարժությունից հետո այդ երկրում կհայտնվի ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի առաջին պաշտոնական ստորաբաժանումը: Այդ մասին հայտնել է Վրաստանի ՊՆ ղեկավար Թինա Խիդաշելին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Զորավարժությանը մասնակցուըմ է 1300 զինծառայող, այդ թվում ԱՄՆ եվրոպական հրամանատարության 650 զինծառայող, 500 վրացի և 150 բրիտանացի զինծառայող: Առաջին անգամ Վրաստանում զորավարժությանը կմասնակցեն «Աբրամ» տանկերը: Զորավարժությանը մասնակցում են նաև ամերիկյան մարտական C-300 ինքնաթիռներն ու այլ տեխնիկա: Ըստ նախարարի, Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես Լիտվան ու Լատվիան, Ալբանիան ու Չերնոգորիան: Վազիանիում ընթացող զորավարժության կարևոր պատճառներից մեկը ՊՆ ղեկավարը համարել է դաշիքնի սեփական ստորաբաժանման ձևավորումը երկրում: Խիդաշելին նշել է նաև, որ այս զորավարժությունը երբևէ Վրաստանում անցկացված զորավարժություններից ամենածավալունն է և առաջին անգամն է, որ մասնակցում է ամերիկյան ռազմատեխնիկան, այդ թվում տանկեր: Զորավարժությունը մեկնարկել է մայիսի 11-ին և կավարտվի մայիսի 26-ին: Մինչդեռ Մոսկվան սադրիչ է համարում վրաց-ամերիկյան Noble Partner 2016 զորավարժությունը, որի համար այժմ Վրաստան է տեղափոխվում ամերիկյան ռազմատեխնիկա: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ-ն: «ՆԱՏՕ-ի զինվորականների կողմից վրացական տարածքի այսպիսի հետևողական «յուրացումը» դիտարկում ենք որպես սադրիչ քայլ, որը միտված է ռազմաքաղաքական իրավիճակի գիտակցված ապակայունացմանը Անդրկովկասում: Քիչ չեն նպաստում դրան նաև Վաշինգտոնի և նրա դաշնակիցների բացահայտ աջակցությունը Թբիլիսիի ռևանշիստական նկրտումներին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |