Լավրովը մտադիր է մասնակցել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը![]() 12 մայիսի 2016 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտադիր է մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների հետ միասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Հաջորդ շաբաթ Վիեաննում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ենթադրվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների` ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի ԱԳ նախարարները: Հնարավոր խորհրդակցությունների հիմնական նպատակն է ամրապնդել հրադադարի ռեժիմը, նվազեցնել ռազմական ռիսկերը, պայմանավորվել վստահության կոնկրետ միջոցների ամրապնդման շուրջ»,-ասել է Զախարովան: «Մենք ելնում ենք նրանից, որ այդպիսի հանդիպումը կարող է նպաստել իրավիճակի կայունացմանը հակամարտության գոտում և, անշուշտ, պետք է անհրաժեշտ պայմանները ստեղծի բանակցային գործընթացի վերականգնման համար, որն ուղղված կլինի համապարփակ կարգավորմանը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: Ավելի վաղ աղբյուրը ՌԴ դիվանագիտական շրջանակում հաստատել էր ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը Վիեննայում մայիսի 16-ին: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ողջունում է ցանկացած քայլ, որն ուղղված կլինի ղարաբաղյան հակամարտության լարվածության նվազեցմանը և փոխզիջման որոնման համար Բաքվին ու Երևանին երկխոսության վերադարձնելուն: Մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, որ շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն: Նշվում է, որ ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ, Վիեննայում: Անդրադառնալով Վիեննայում ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ հաղորդագրությանը և պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը տեղյակ է դրա մասին` Պեսկովը նշել էր. «Կոնկրետ այդ տեղեկության մասին որևէ բան ասել չեմ կարող: Անշուշտ, Մոսկվայում ողջունում են ցանկացած քայլ, որի նպատակն է նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում և վերադառնալ երկխոսության՝ քաղաքական կարգավորման տարբերակի որոնման համար»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |