Վիրավոր 2 զինծառայողի ծնողները ցանկանում են, որ բուժումը շարունակվի արտերկրում![]() 12 մայիսի 2016 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունում մայիսի 11-ին մինչև ուշ գիշեր «Էրեբունի» հիվանդանոցում գտնվող երկու վիրավոր զինծառայողների ծնողների հետ քննարկվել է վիրավորներին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ միաժամանակ նշելով, որ վերջին օրերին գրեթե ամեն օր զինծառայողների ծնողների հետ հանդիպում է ունենում, հայտնում է Tert.am-ը: «Զինծառայողներ Ռուբեն Առաքելյանի և Արման Լազգիյանի ծնողների հետ հանձնաժողովի ներկայությամբ քննարկվել է հարցը՝ արդյոք նրանք այսօր պատրաստ են տեղափոխման, արդյոք Հայաստանում սպառված են բուժօգնություն ցուցաբերելու բոլոր ռեսուրսները: Ծնողները հայտնեցին իրենց տեսակետները: Իհարկե՛, մենք այս հարցում չենք կարող զերծ մնալ հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք և՛ ծնողներից, և՛ հարազատներից, բայց շատ սթափ կարողացանք քննարկում ծավալել»,- ներկայացրել է առողջապահության նախարարը: Նա նշել է, որ ծնողներն էլ համոզվել են, որ Հայաստանում հնարավոր են բուժման այն եղանակները, որոնք նրանք տեսնում են արտերկրում, սակայն ծնողները ցանկություն են հայտնում ամեն դեպքում տեղափոխել: «Մեր աշխատանքն այստեղ կլինի այդ ամբողջ գործընթացն ապահովելը, լոգիստիկ մեթոդաբանությունն ամբողջությամբ վերցնել մեզ վրա: Մենք պարտավորվածություն ենք զգում ծնողների առաջ և այդ աշխատանքները կազմակերպելու ենք իրենց հետ համատեղ»,- նշել է Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ աշխատանքները կկազմակերպվեն նաև բարերարների հետ՝ հաշվի առնելով, որ զինվորների տեղափոխությունը կապված է ծախսերի հետ: Այդուհանդերձ, ըստ Արմեն Մուրադյանի՝ խնդիրը հետևյալն է. արդյոք զինվորներին կարող են արտերկիր տեղափոխել: «Երկու վիրավորները թթվածնից կախվածություն ունեն, Արմանի ջերմությունը երեկ եղել է 38 աստիճան, պառկելախոց ունի, Ռուբենն էլ «սպինալ շոկի» փուլում է, և վտանգները դեռևս բարձր են, ռիսկերը բացատրվել են ծնողներին: Ամեն դեպքում, ծնողի և զինծառայողի իրավունքն է՝ իր բուժումը շարունակել Հայաստանում կամ արտերկրում, և մենք այդ ընթացքում տղաների կողքին են լինելու»,- ասել է նախարարը: Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում այժմ վերականգնողական բուժում է ստանում 3 զինծառայող, որոնցից 2-ը` ծանր վիրավորումներ են ստացել Արցախում ապրիլյան հակամարտության վերջին օրերին: Երեք տղաներն էլ հենաշարժական ապարատի հետվնասվածքային խնդիրներ ունեն: Հայկ Թորոսյանի, Հայկ Սեխլիյանի և Արամ Սարյանի հետ միաժամանակ աշխատում է փորձառու մասնագետների մի ամբողջ խումբ: Վերականգնող բժշկի, բուժքույրերի, կինեզիստի, սթրեսոլոգ-հոգեբանի մանրակրկիտ և երկարատև բուժման արդյունքում փուլ առ փուլ, նախապես մշակված ծրագրային մոտեցմամբ է իրականացվելու վիրավորների յուրաքանչյուր մկանի վերականգնումը: Վերականգնողական բժշկության ոլորտում ավելի քան 25 տարվա փորձառություն ունեցող բժիշկներ Հմայակ Կարապետյանի և Նարինե Զալիբեկյանի խոսքով` այս փուլում աշխատանքներն ուղղված են տղաների ֆունկցիոնալ ունակությունները լավացնելուն, ինչը փուլային և երկար ժամանակ պահանջող գործընթաց է: Մասնագետները բուժման ընթացքում առավել մեծ հաջողությունների հասնելու գործում մեծապես կարևորում են նաև հոգեբանական պատրաստվածությունը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է վերականգնողական բուժում ստացող տղաներին: Կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մնացականյանի ուղեկցությամբ նա հետևել է վերականգնողական աշխատանքներին, զրուցել բուժանձնակազմի հետ: Հայկ Սեխլիյանը, ով դեռ չի կարողանում քայլել, նախարարին վստահեցրել է, որ քայլելու է և իր ոտքով է դուրս գալու առողջության կենտրոնից: «Երբ «Աստղիկ» բժշկական կենտրոնում էի, դուք այցելեցիք, բոլորովին չէի կարողանում շարժվել։ Այստեղ ինձ հետ շատ բարձրակարգ մասնագետներ են աշխատում: Սկզբում ընդհանրապես ոտքերս չէի կարողանում ինքնուրույն շարժել, թեքվել առանց բուժքույրերի օգնության, իսկ հիմա արդեն թեքվում եմ, նստում, ոտքերս փորձում շարժել»,- մանրամասնել է զինծառայողը: Հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնի մասնագետները, որ պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, վերականգնողական բուժօգնություն են տրամադրում տարեկան ավելի քան 1000 մարդու: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |