Վալովայա. ՀՀ-ն ԵՏՄ միակ երկիրն է, որում տնտեսական աճի տեմպը բարձրացել է

Վալովայա. ՀՀ-ն ԵՏՄ միակ երկիրն է, որում տնտեսական աճի տեմպը բարձրացել է

PanARMENIAN.Net - 2015-ին Հայաստանը Եվրասիական տնտեսական միության միակ երկիրն էր, որի տնտեսական աճի տեմպը ոչ միայն չի նվազել, այլ նույնիսկ աճել է: Մոսկվայից միացումով մուլտիմեդիոն մամուլի ասուլիսին այս մասին ասել է ԵՏՄ Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան:

Նա այդ շարունակական աճը պայմանավորել է նաև ԵՏՄ անդամակցությամբ:

Վալովայայի կարծիքով՝ հատկապես ԵՏՄ նոր անդամ երկրի համար է ազդեցությունը նկատելի լինում տնտեսության համար:

Հարցին, թե ինչ պետք է արվի Հայաստանի արտահանման ծավալները մեծացնելու համար, Վալովայան պատասխանել է, թե դրա համար կան բոլոր հնարավորությունները:

«Չկան մաքսային սահմանափակումներ, ամեն ինչ կա ընդլայնելու համար, հիմա հարցը արդեն բիզնես դաշտում է, և կա մեծ հնարավորություն շահավետ պայմաններով ապրանքներ արտահանելու ինչպես ՌԴ, այնպես էլ մյուս անդամ երկրներ: ՀՀ-ում շատ տնտեսվարողներ արդեն իսկ օգտվում են այդ հնարավորությունից»,-ասել է նա և նշել, թե ռուսական շուկայում շատ է նկատում հայաստանյան ապրանքատեսակներ:

Հարցին, թե մոտ ժամանակներում հնարավո՞ր է՝ ԵՏՄ-ն անցնի միասնական փոխարժեքի, նախարարը նշել է, որ չի տեսնում ընդհանուր արժույթի որևէ անհարժեշտություն:

«Դրա համար պետք է շատ բարձր ինտեգրված շուկա ունենանք, իսկ քանի դեռ այդ միասնական շուկան չկա, միասնական փոխարժեք ունենալու խնդիր էլ դեռևս չկա»,-ասել է նա:

Նոր անդամ երկրների ինտեգրացիոն գործընթացներ սկսելու նախադրյալներ ևս, ըստ պաշտոնյայի, դեռևս չկա:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը 2016-ի մարտին հայտարարել է, որ ԵՏՄ անդամակցումից ի վեր ՀՀ-ից արտահանումը նվազել է, բայց ավելի բազմազան է դարձել: Առաջին վեց ամսվա տնտեսական ցուցանիշների վերլուծության համաձայն, նրա խոսքով,Հայաստանի արտահանումը Ռուսաստան նվազել է, իսկ Բելառուս և Ղազախստան արտահանում գրեթե գոյություն չունի։

Գաբրիելյանը նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դրական հետևանքներից մեկն այն է, որ առաջընթաց ապահովվեց գործարարության ոլորտում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---