ԼՂՀ օմբուդսմենի նամակը՝ «Եվրատեսիլ-2016»-ին. Սպառնալով՝ լռեցնում եք մասնակցի խոսքի ազատ դրսևորումը![]() 12 մայիսի 2016 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը բաց նամակով դիմել է «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին: Եվրապական հեռարձակողների միությունը (EBU) պաշտոնապես նախազգուշացրել է «Եվրատեսիլին» Հայաստանի պատվիրակությանը հետագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ցուցադրելուց: Կազմակերպությունը քննել է մայիսի 10-ին «Եվրատեսիլի» ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի հետ կապված միջադեպը, երբ Իվետա Մուկուչյանը ցուցադրեց դրոշը «կանաչ սենյակում»: Որոշվել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ: Պատժամիջոցները կորոշվեն հունիսին: Բացի դրանից, EBU-ն «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է որդեգրել Հայաստանի նկատմամբ, դրոշը կրկին ցուցադրելու կամ այլ մրցույթի այլ կանոնների որևէ խախտման դեպքում Հայաստանը կորակազրկվի ընթացիկ, իսկ միգուցե և ապագա մրցույթներից: «Ես եվրոպացի եմ, ում երկրին մերժել են մուտքը եվրոպական համայնք և ում դրոշը հայտնվել է զայրույթի, վախի, շփոթվածության, ամոթի և ամենակարևորն անտարբերության մթնոլորտում»,- գրել է Մելիքյանը, տեղեկացնում էԼՂՀ օմբուդսմենի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը։ ԼՂՀ օմբուդսմենը նախևառաջ Ղարաբաղի ժողովրդի անունից իր խիստ անհամաձայնությունն է հայտնել «Եվրատեսիլի» կազմակերպիչների հայտարարության լեզվի հետ, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նկարագրվում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ, գրում է Tert.am-ը: «Այսպիսով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ձեր նկարագրությունը ճշգրիտ չէ և վիրավորում է իմ ժողովրդին»,- գրել է օմբուդսմենը: «Երկրորդ՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել 2016-ի ապրիլի 2-ից 5-ի իրադարձությունների վրա, ինչն էլ դարձել է մրցույթի մասնակցի շարժառիթը՝ ցուցադրել ԼՂՀ-ի ազգային դրոշը»,- նշել է Մելիքյանը՝ ուշադրություն հրավիրելով այդ օրերին Ադրբեջանի զորքերի կողմից իրականացված վայրագությունների և խախտումների մասին զեկույցին: «Մրցույթի մասնակիցը` որպես պատասխանատու եվրոպացի, ով հոգ է տանում եվրոպական արժեքների մասին և ցանկանում է ժողովրդավարություն ու խաղաղություն, այս բարբարոսական կոտորածների դեմ բացառապես խաղաղության և միասնության կոչ է արել` ցուցադրելով ԼՂՀ դրոշը` հանուն այն մարդկանց, ովքեր զոհվել են 40 օր առաջ այն հողի վրա, որը մեր տունն է: Այդուհանդերձ, դուք սպառնացել եք պատժամիջոց կիրառել մասնակցի նկատմամբ` լռեցնելով նրա խոսքի ազատության ադեկվատ դրսևորումը»,- ասված է նամակում: «Եվրոպան միասնական է մարդու հիմնարար իրավունքների արժեքների շուրջ, և այս արժեքների հիմքում խոսքի ազատությունն է: Քանի որ խոսքի սուբյեկտը հատուկ կարևորություն ունի, ուստի և խոսքի ազատությունը որևէ սահմանափակում չպետք է ունենա: «Իսլամական պետության» ոճով իրականացվող գլխատումները և մյուս սարսափելի պատերազմական հանցագործություններն Ադրբեջանի զինված ուժերն իրականացրել են ընդամենը 40 օր առաջ, և Ադրբեջանը սպառնում է կրկնել դրանք»,- գրել է օմբուդսմենը: Նա կոչ է արել եվրոպացիներին հիշել Եվրոպայի հիմնարար արժեքները և բռնել խաղաղության և միասնության կողմը և մնալ «Երգի մրցույթի ձևաչափի մեջ ու չմտնել միջազգային քաղաքականության դաշտ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |