Հետաքննություն՝ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախագահի դեմ![]() 12 մայիսի 2016 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուի դեմ: Պատճառը նախագահական համակարգի մասին նրա արած հայտարարությունն է: Թուրքիայի պալատների և բորսաների միության (TOBB) գլխավոր խորհդի նիստի ժամանակ թուրք կուսակցապետն ասել էր, որ առանց արյուն թափելու Թուրքիան չի կարող անցնել նախագահական համակարգին, sondakika-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: «Մի մարդ կխոսի ու Թուրքիան կլռի: Մի մարդ կխոսի և դրան համապատասխան դատավճիռը կլինի: Մի մարդ կխոսի և ըստ դրա կկազմվեն պատգամավորների ցուցակները: Մի մարդ կխոսի և նրա ուզած մարդն իսկույն բանտում կհայտնվի: Այս երկրում այդպիսի նախագահական համակագի անցումը դուք չեք կարողանա իրականացնել առանց արյուն թափելու», - ասել է նա: Թուրքիայում ապրիլին մոտ 400 ընդդիմադիր լրագրող է հեռացվել աշխատանքից` հիմնականում Zaman թերթի և Cihan գործակալության աշխատակիցները: Թուրքական դատարանը Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` պետական գաղտնիքները հրապարակելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |