ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակը՝ Ամերիաբանկին![]() 12 մայիսի 2016 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Ամերիաբանկին շնորհել է «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակը (Deal of the Year – Energy Efficiency)` 2015-ին Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքի էներգաարդյունավետության բարելավման համար: Ամերիաբանկը «Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ-ի համար թողարկել է երկու ակրեդիտիվ, որոնք հաստատել և ֆինանսավորել է Կոմերցբանկը` ՎԶԵԲ-ի երաշխավորությամբ: Ընդ որում, Նիդերլանդների զարգացման բանկը (FMO) նույնպես մասնակցել է գործարքին` ծածկելով քաղաքական և վճարման ռիսկերի որոշակի մասը: Նախագծի ամբողջ արժեքը կազմել է $2,3 մլն, որից $1,91 մլն-ի ֆինանսավորումն իրականացվել է Ամերիաբանկի կողմից թողարկված ակրեդիտիվների միջոցով: Ստացված ֆինանսավորման շնորհիվ «Ալտերնատիվ էներգիա» ընկերությունը Չեխիայից ձեռք է բերել էներգախնայող բարձրակարգ սարքավորումներ, որոնք հնարավորություն են ընձեռում մեկ տարվա ընթացքում տնտեսելու $390.000-ի էներգիա սովորական սարքավորումներով աշխատող ջերմոցային ընկերությունների համեմատությամբ, ինչպես նաև կրճատելու բնական գազի օգտագործումը 1,950,000 մ³-ի չափով: Արդիական բարձրակարգ սարքավորումների օգտագործման շնորհիվ ընկերությունը հնարավորություն է ստանում ձեռք բերել մրցակցային առավելություններ ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում: Ամերիաբանկը կարևորելով ջերմոցային տնտեսությունների դերը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար` ակտիվորեն հանդես է գալիս ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորմամբ, մասնավորապես` էներգաարդյունավետություն և բարձր արտադրողականություն ապահովող սարքավորումների ներկրման համար: Հայաստանում ջերմոցային տնտեսությունների նախագծերի ավելի քան 70%-ի ֆինանսավորումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից: Էներգախնայող և նորագույն տեխնոլոգիական սարքավորումների օգտագործման շնորհիվ ջերմոցային տնտեսությունները հնարավորություն են ստանում ձեռք բերել մրցակցային առավելություններ, ողջ տարին ապահովել անխափան արտադրություն և նշանակալից ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման մեջ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |