Սարիկ Անդրեասյանը հրապարակել է «Երկրաշարժ» ֆիլմի թրեյլերը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հրապարակվել է ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի՝ Սպիտակի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմի թրեյլերը: Սկզբից ֆիլմը մտադիր էին նկարահանել Հայաստանում, սակայն այնուհետև որոշեցին աղետի տեսարանները նկարահանել Մոսկվայում, խաղաղ կյանքի պատկերները՝ Գյումրիում: Անդրեասյանը բացատրել է որոշումը նրանով, որ յուրաքանչյուր գյումրեցու համար այդ հիշողությունները ցավոտ են, բոլորը հիշում են այդ ողբերգությունը, բոլորն էլ հարազատ են կորցրել: Ֆիլմում նկարահանվել են հայտնի դերասաններ Հրանտ Թոխատյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Տաթեև Հովակիմյանն ու Վիկտոր Ստեփանյանը: Սյուժեի համաձայն, Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծավալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Նրա կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգության մեղավորը աշղեկ Անդրեյ Բերեժնոյն է, որին հետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար: Երկրաշարժի ժամանակ Ռոբերտը հայտնվում է ազատության մեջ և կանգնում ծանր ընտրության առջև՝ փախչել, թե մնալ Լենինականում՝ հնարավորինս շատ մարդ փրկելով: Ըստ ճակատագրի հեգնանքի, նա հայտնվում է իր «թշնամու» հետ նույն փրկարարական ջոկատում: Մերձենալով հերոսի հետ համընդհանուր աղետի պահին՝ Անդրեյը պատմում է Ռոբերտին իր կյանքի պատմությունը, որը 15 տարիտանջում էր նրան: Կարեկցանքը դժբախտ մարդու հանդեպ, որը կորցրել է ընտանիքը, հաղթահարում է վրեժի ծարավը: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2015-ի հոկտեմբերին Մոսկվայում, իսկ հետո՝ շարունակվել Գյումրիում: Շնորհանդեսը տեղի կունենա 2016 թվականի դեկտեմբերին ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |