Հիտլերին և Էրդողանին նմանեցնող պատկերներ՝ Բեռլինում Թուրքիայի դեսպանատան պատին![]() 13 մայիսի 2016 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում Թուրքիայի դեսպանատան պատին են պրոյեկտվել Ադոլֆ Հիտլերի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` միմյանց նմանեցված պատկերները: Թե ովքեր են հեղինակները, չի հաղորդվում, հայտնում է Երկիր Մեդիան: Խոսքի ազատության խիստ սահմանափակումներով աչքի ընկնող Թուրքիայի ղեկավարը ցանկանում է պատժել գերմանացի երգիծաբաններին, որոնք նրան ծաղրող բանաստեղծություններ ու տեսանյութեր են հրապարակել: Մարտի 31-ին Neo Magazin Royale հաղորդման շրջանակում Յան Բեմերմանն Էրդողանին նվիրված բանաստեղծություն էր ընթերցել, ինչից հետո Անկարան Բեռլինից պահանջել էր քրեական գործ հարուցել հեռուստահաղորդավարի դեմ: Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ թեև իր ղեկավարած կառավարությունը երկմտանքի մեջ է հարցի շուրջ, իրենք այնուամենայնիվ գործը կհանձնեն դատարանների քննությանը: Ավելի ուշ, Թուրքիայի նախագահը դատի է տվել Գերմանիայի խոշորագույն մեդիակոնցեռններից մեկի՝ Axel Springer AG-ի ղեկավար Մատիաս Դյոպֆներին, որն աջակցության խոսքեր էր ասել ZDF հեռուստաընկերության եթերում Էրդողանին ծաղրող բանաստեղծություն կարդացած գերմանացի երգիծաբան Յան Բյոմերմանին։ Նա գերմանական թերթերից մեկում բաց նամակ էր հրապարակել` ի պաշտպանություն երգիծաբանի: Դյոպֆները նշել է նաև, որ միանում է բանաստեղծության մեջ Էրդողանի հասցեին հնչած ձևակերպումներին: Քյոլնի դատարանը ներկայացրած հայցը մերժել է: Թուրքիայի նախագահը պատրաստվում է դիմել շրջանի բարձրագույն դատարան: Դյոպֆներն էլ, անդրադառնալով իր դեմ իրավական գործընթաց սկսելու փորձերին, ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել նամակում գրած որևէ բառից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |