ՀՀ 6 մանկատան 660 երեխայից 560-ը հաշմանդամություն ունի![]() 14 մայիսի 2016 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական վեց մանկատանը մոտ 660 երեխա է ապրում, որոնցից 560-ը հաշմանդամություն ունի: Գիշերօթիկ հաստատություններում ապրող երեխաների թիվը 3500-ի է հասել: Այս երեխաները գիշերօթիկ հաստատություններում են ապրում սոցիալական խնդիրների պատճառով, շատերը պահում են կապը ընտանիքի հետ և հետագայում վերադառնում տուն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանաց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանի խոսքով, աղքատության պատճառով ոչ ոք իրավունք չունի երեխային կտրել ընտանիքից, գրում է Երկիր Մեդիան: Այդ նպատակով փորձում են բոլոր մարզերում աստիճաբար ձևավորել ընտանիքներին աջակցող ծառայություններ, որոնց շնորհիվ հնարավորություն կտան ծնողին չխուսափել և հաշմանդամություն ունեցող երեխաներին ծնվելուց հետո չհանձնել պետության խնամքին: Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 200.177 (այդ թվում կանայք՝ 96.616) հաշմանդամություն ունեցող՝ ՀՀ ընդհանուր բնակչության 6.6%, որոնցից 7801` 3.9% (այդ թվում աղջիկ՝ 2.426) հաշմանդամություն ունեցող երեխա` 1,1%: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |