ԶՈւ 4-րդ կորպուսի հրամանատար. Նախիջևանի սահմանին իրավիճակը ևս կարող է սրվել![]() 14 մայիսի 2016 - 22:55 AMT PanARMENIAN.Net - Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է փոխվել կայծակնային արագությամբ: Այդ մասին է լրագրողներին հայտարարել ՀՀ զինված ուժերի 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: «Մենք այնպիսի հարևաններով ենք շրջապատված կամ, կարելի է ասել, հարևանով, որը ցույց տվեց, որ մենք պետք է պատաստ լինենք ամեն ինչի: Սահմանի իրավիճակը ցանկացած պահի կարող է կայծակնային արագությամբ փոխվել»,- ասել է Մակարյանը Վայոց Ձորի զորամասեր կատարած շրջայցի ընթացքում, հայտնում է Sputnik-Արմենիան: Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը նույնպես կարող է սրվել, ինչպես ղարաբաղա-ադրբեջանական սահմանում: Ավելի վաղ ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտնել էր Նախիջևանում ադրբեջանական զինուժի կուտակումների մասին: Մայիսի 13-ին Նախիջևանին սահմանամերձ Վայոց Ձորի մարզում հետախուզական անօդաչու էր խոցվել: Կարդացեք նաև. Վայոց Ձորում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |