Ստոկհոլմի երկնքում «Ղարաբաղը սիրում է Իվետային» պաստառով օդանավ է պտտվել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի երկնքում «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչից չիք առաջ Karabakh loves Iveta («Ղարաբաղը սիրում է Իվետային») գրությամբ պաստառով օդանավ է անցել: Life-ը հայտնում է, որ օդանավը պտտվել է «Գլոբեն-արենայի»՝ «Եվրատեսիլի» եզրափակիչի բեմի մերձակայքում: Մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը պարզել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշն առաջին կիսաեզրափակիչի ժամանակ, ինչը Եվրոպական հեռարձակողների միությունը խախտում էր ճանաչել: Որոշվել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ: Պատժամիջոցները կորոշվեն հունիսին: Բացի դրանից, EBU-ն «զրոյական հանդուրժողականության» քաղաքականություն է որդեգրել Հայաստանի նկատմամբ, դրոշը կրկին ցուցադրելու կամ այլ մրցույթի այլ կանոնների որևէ խախտման դեպքում Հայաստանը կորակազրկվի ընթացիկ, իսկ միգուցե և ապագա մրցույթներից: Առաջին կիսաեզրափակչին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ շվեդ լրագրողներից մեկը խնդրել է Մուկուչյանին մեկնաբանել իր քայլը, ինչին ի պատասխան նա ասել է. «Մի մոռացեք՝ ես ներկայացնում եմ իմ երկիրը, և սիրտս, մտքերս ու հույզերս հայրենիքիս հետ են: Այն ամենը, ինչի մասին ուզում եմ բղավել, կոչ անում՝ սահմանին խաղաղությունն է: Հայաստանը խաղաղություն է ուզում: Հենց այդ պատճառով էլ գրել եմ իմ երգը՝ «Սիրո ալիք»: Դրոշն էլ բարձրացրել եմ, որ մարդիկ կենտրոնանան այդ մտքի վրա՝ խաղաղություն ամբողջ աշխարհում»: Տեսանյութը՝ Life ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |