Անկախ ապրիլյան իրադարձություններից, պետական միջոցները խնայողաբար ծախսելը կենսական անհրաժեշտություն է: Այդ մասին է լրագրողներին հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Վիեննայից վերադառնալու ճանապարհին:
«Շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց կտրուկ քայլերը մեզ լավ հանգրվանի չեն հասցնի», - նկատել է նախագահը՝ նշելով, որ պարտադիր չէ, որ այդ 4 օրը լիներ, որպեսզի խոսվեր բարեփոխումների մասին:
«Երբ մենք սահմանադրական բարեփոխումներ էինք նախատեսում, դա փոփոխությունների սկիզբն էր: Միշտ կարելի է իշխաննություններին կշտամբել դանդաղկոտության կամ ենթադրյալ դանդաղկոտության համար, ոչ ճիշտ որոշումների համար, բայց դրա լավագույն չափորոշիչը խնդրին համեմատության մեջ նայելն է», - ասել է նախագահը:
Լրագրողների հետ զրույցում նախագահն առաջին հերթին անդրադարձել է Վիեննայում Ալիևի հետ հանդիպման արդյունքներին՝ նկատելով, որ հայկական կողմը նպատակ է ունեցել պարզել՝ բանակցությունները փակուղում են, թե՞ ոչ:
Նախագահը հայտնել է նաև, որ հայկական կողմն ապրիլին մոտ 8 քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: