17 մայիսի 2016 - 13:22 AMT
Արտահանումն Ադրբեջանից կրճատվել է 43%-ով

2016-ի հունվար-ապրիլին Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 5 043 992,40 դոլար: Դա 34,30%-ով քիչ է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, հայտնում է Report-ը Պետական մաքսային կոմիտեի վրա հղումով:

Հաշվետու շրջանում ներմուծման ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 23,85%-ով` կազմելով 2 594 180,62 դոլար, արտահանումը` 42,63%-ով և կազմել է 2 449 811,78 դոլար, հայտնում է Haqqin.az-ը:

Ըստ հաշվետվության, բացասական սալդոն Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառության մեջ կազմել է 144 368,84 դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրական սալդոն եղել է 867 189,17 դոլար:

Ընթացիկ տարվա առաջին 4 ամսում Ադրբեջանն առևտուր է արել 150 երկրի հետ:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) 2016-ի հունվար-ապրիլին արտահանել է 6.756 մլն տոննա նավթ Ջեյհան, Սուպսա և Նովոռոսիյսկ նավահանգիստներով: 2015-ի նույն ժամանակահատվածում SOCAR-ն արտահանել է 7.449 մլն տոննա նավթ: Այդպիսով նավթի արտահանումը կրճատվել է 693 հազար տոննայով կամ 9.3%-ով:

Ադրբեջանի կառավարությունը 2016-ին նավթի արդյունահանումը կանխատեսում էր 40 մլն 744,9 հազար տոննայի սահմանում: 2009-ից սկսած նավթի փաստացի արդյունահանումը Ադրբեջանի գլխավոր նավթահանքում չի համապատասխանում ակնկալվողին: 2009-ին նախատեսված 46,8 մլն տոննայի դիմաց արդյունահանվել է 40,3 մլն, իսկ 2010-ին` 40,6 մլն տոննա նախատեսված 42,1 միլիոնի փոխարեն