Աստանայում կարող է Սարգսյան-Պուտին առանձնազրույց կայանալ![]() 20 մայիսի 2016 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսված է մայիսի 31-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Նրանք քննարկելու են «2016-2017 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշերի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագիծը, որն արժանացել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամների հավանությանը` մայիսի 16-ին, Մոսկվայում կայացած նիստում: Չի բացառվում, որ այդ հանդիպման ժամանակ առանձին հանդիպում լինի ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև: Այդ մասին հայաստանցի լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին, հայտնում է «Առավոտը»: Հայաստանցի մի քանի լրագրողներ այս օրերին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում են գտնվում ԶԼՄ-ների համագործակցության «Նոր հայացք» ծրագրի շրջանակներում: Ալեքսեյ Պավլովսկին, բարձր և փոխշահավետ է գնահատում հայ-ռուսական համագործակցությունը՝ նկատելով, որ անցած տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 1, 2 միլիարդ դոլարի, ՌԴ-ի ներդրումները Հայաստանում 4 միլիարդ դոլարի են հասնում, Հայաստանում գոյություն ունի մոտ 1300 համատեղ ձեռնարկություն: ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև անցած տարի կնքված համաձայնագրով 14 միլիոն դոլար է տրամադրվել համատեղ տեղեկատվական ծրագրերի իրականացման համար և այլն: Մայիսի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր երկրի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այդ մասին է հայտնել Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Քննարկման մասնակիցները կարծիքներ փոխանակեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ Վիեննայում նախօրեին կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում», - ասել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |