ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ուզում ենք խուսափել ՌԴ հետ «սառը պատերազմից»![]() 21 մայիսի 2016 - 09:38 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը նպատակ չունի նոր «սառը պատերազմ» սկսել Ռուսաստանի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ն ՌԴ գործողություններին ի պատասխան ամրապնդում է պաշտպանությունը, ինչպես նաև «խուսափում է սրացումից» և կողմ է բաց երկխոսության: «Սա ռազմավարական գործընկերություն չէ, որը մենք ձգտում էինք ձևավորել «սառը պատերազմից» հետո: Միևնույն ժամանակ, սա առճակատում չէ, մենք նոր «սառը պատերազմ» չենք ուզում»,-պարզաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա նշել է, որ դաշինքի ամրապնդումը արևելյան թևում ազդանշան է, որ «ՆԱՏՕ-ն կպաշտպանի իր դաշնակիցներին մարտահրավերներից, սա է ՆԱՏՕ-ի հիմնական ուղերձը և նրա հիմնական ուժը»: Ավելի վաղ ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Մոսկվան հաշվի կառնի ՆԱՏՕ-ի ուժերի նոր դասավորությունը և ռազմատեխնիկական միջոցներ կձեռնարկի հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |