Բայդենն ու Ալիևը քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր![]() 21 մայիսի 2016 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ տեղի է ունեցել նրա հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Haqqin.az-ն Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի վրա հղումով: Զրուցակիցները կարևորել են վերջերս Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Ալիևը կարևորել է հակամարտության շուտափույթ կարգավորումը միջազգային նորմերին և սկզբունքներին համաձայն: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերություններին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 20-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլին վերաբերող խնդիրներ: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ընթերցեք նաև. Սարգսյանն ու ԱՄՆ փոխնախագահը կարևորել են Վիեննայի պայմանավորվածությունների իրագործումը Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |