Google-ը կարտադրի հայազգի ինժեների Project Ara սմարթֆոնը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Google ընկերությունը հայտարարել է Project Ara մոդուլային սմարթֆոնի ծրագիրը ATAP լաբորատորիայից առանձնացնելու ու որպես ինքնուրույն նախագիծ զարգացնելու որոշման մասին: Նախկինում Google-ը երբեք չէր արտադրում սեփական հեռախոս, իսկ Nexus սմարթֆոններն արտադրվում էին Huawei, LG, HTC կամ այլ գործընկերների կողմից: Նախագիծը կղեկավարի Motorola-ի նախկին թոփ-մենեջեր Ռիք Օսթեռլոհը: Project Ara-ի համահեղինակն ու գլխավոր ինժեներն է Արա Ներսես Կնայանը, ում անունն էլ կրում է նախագիծը: Մոդուլային սմարթֆոնը թույլատրելու է փոփոխել հեռախոսի կոնֆիգուրացիան՝ կախված հաճախորդի ցանկություններից տեղադրելով ավելի հզոր մարտկոց, այլ տեսախցիկ, ավելի մեծ հիշողություն կամ հզոր բարձրախոսներ և այլն: Մայիսի 20-ին Google-ը ցուցադրել է Project Ara-ի աշխատող տարբերակը: 2016-ին ընկերությունը կսկսի տրամադրել հեռախոսը հավելվածներ նախագծող ընկերություններին, իսկ վաճառքում սմարթֆոնը կհայտնվի 2017 թվականին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |