Թուրքիանն կդադարեցնի Եվրամիության հետ բոլոր համաձայնագրերը, եթե Բրյուսելը շարունակի «երկակի չափանիշների» կիրառման քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Յիիթ Բուլութը:
Նա չի նշել, թե ինչ պահանջներ ունեն Թուրքիայի իշխանությունները Եվրամիության նկատմամբ:
Ավելի վաղ, Ստամբուլում Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովի բացմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն ընդունում է ավելի շատ փախստական, քան աշխարհի ցանկացած այլ պետություն, և կոչ է արել ԵՄ-ին կիսել այդ բեռը:
«Անօրինական ներգաղթը վերահսկելու համար Եվրոպան և Թուրքիան պետք է միասին աշխատեն իրավական մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, ինչպիսին է 2016 թվականի մարտի համաձայնագիրը»,- ասել է Էրդողանը, Reuters-ին հղումով գրում է Tert.am-ը:
Մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը և վեհաժողովի խորհրդարանական խմբակցությունների առաջնորդները դադարեցրել են քննարկումները Թուրքիայի համար ԵՄ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ: Ավելի ուշ մամուլի ասուլիսում Մարտին Շուլցն ու Արմին Մաշմերը հաստատեցին, որ Եվրախորհրդարանը չի սկսի աշխատել Թուրքիայի համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի վրա, քանի դեռ «Անկարան չի կատարել բոլոր պահանջները»: