Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը մտադիր է թողնել քաղաքական գործունեությունը: Նա համապատասխան գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերին»,-ասվում է Արթուր Աղաբեկյանի գրառման մեջ:
Աղաբեկյանը ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնել է 2012 թ. ԼՂՀ նախագահի սեպտեմբերի 22-ի հրամանագրով:
Արթուր Աղաբեկյանը ՀՀ և ԼՂՀ պետական և ռազմական գործիչ է, գեներալ-լեյտենանտ: 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով: 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: Մինչև 2009 թ. մայիսի 21-ին ՀՅԴ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։