Թուրքիան մտադիր է «պատժել» ԱՄՆ-ին, եթե Կոնգրեսը համարձակվի բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը անհանգստացած է պաշտոնական Անկարայի գործնեությամբ` ուղղված ԱՄՆ Կոնգրեսի կողմից XX դարասկզբին մեկուկես միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն ճանաչող բանաձեւի ընդունման դեմ: Associated Press-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է. «Պետությունը պետք է մի կողմի վրա մնա եւ չխառնվի այդ հարցին: Սակայն երբ Հայաստանի կենսական շահերը դառնում են քննարկումների առարկա, մենք չենք կարող չեզոք դիրք գրավել, հատկապես պետական մակարդակով թուրքական լոբբինգի լույսի ներքո»: Նա նաեւ նշել է, որ «Անկարայի կողմից հնչող զգուշացումներն իրենցից քննադատներին լռեցնելու փորձեր են ներկայացնում, այնպես ինչպես դա կատարվում է Թուրքիայում քրեական օրենսգրքի միջոցով»: «Իսկ այսօր թուրքերը մեկնում են ԱՄՆ այն բանի համար, որպեսզի պատժեն Միացյալ Նահանգներին, եթե Կոնգրեսը համարձակվի քննարկել Հայոց ցեղասպանության հարցը»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով, ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի հարցը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ հանդիպմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---