Շվեյցարիայի արդարադատության նախարարը խիստ քննադատության է ենթարկվել թուրք գործընկերոջ հետ հանդիպման համար

PanARMENIAN.Net - Շվեյցարիայում խիստ քննադատության տեղիք են տվել այդ երկրի արդարադատության նախարար Քրիստոֆ Բլոխերի հանդիպումները Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքի հետ, որոնք կայացել են Հայոց ցեղասպանությունն ուրանալու համար մեղադրվող` Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեկի դատավարության նախօրեին: Կանաչների կուսակցությունից Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ուելի Լոյենբերգերն այդ հանդիպումները որակել է «սկանդալ», իսկ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր, շվեյցարա-հայկական պատգամավորական բարեկամության խմբի անդամ Դոմինիկ դը Բյումանը` «սադրանք»: Արդարադատության նախարարների հանդիպումից մեկ օր անց Փերինչեկը ժամանել է Շվեյցարիա` դատարանի առաջ կանգնելու երկու տարի առաջ 1915 թ. Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար, հայտնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---