Հայաստանի կուսակցությունները պատրասվում են ընտրարշավին 6 մարտի 2007 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքական կուսակցություններն արդեն սկսել են նախընտրական շտաբերի ձեւավորումը: Երեք կուսակցություններ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ՀՅԴ Դաշնակցությունը եւ Ազգային միաբանություն (ԱՄ) կուսակցությունն արդեն որոշել են նախընտրական շտաբերի ղեկավարներին:ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման նախարար, ՀՀԿ Խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը, ՀՅԴԴ նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: ԱՄ կուսակցության նախընտրական շտաբը կգլխավորի ԱՄ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը, ով կուսակցության համամասնական ցուցակում երկրորդ տեղն է գրավում: Նախընտրական շտաբերի ղեկավարների նշանակման հարցը քննարկվում է Հայաստանի Ժողովրդական կուսակցությունում, Միավորված աշխատանքային կուսակցությունում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, ինչպես նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունում: ՀՀ խորհրդարանի մեծամասնական համակարգով 41 տեղի հավակնում են 175 մարդ, այսինքն միջինը մեկ խորհրդարանական մանդատի հավակնում են 4-5 պատգամավոր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |