Հիդրոմետ. Մայիսի 25-ի լուսադեմին ցիկլոնը ՀՀ տարածքից կշարժվի դեպի արևելք

Հիդրոմետ.  Մայիսի 25-ի լուսադեմին ցիկլոնը ՀՀ տարածքից կշարժվի դեպի արևելք

PanARMENIAN.Net - Կարկտաբեր ամպերը ցրելու համար մայիսի 23-ին հակակարկտային 458 կայանից իրականացվել է 174.710 կրակոց: Սակայն հանրապետության տարածք ներխուժած գերհզոր ամպին չեզոքացնել չի հաջողվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Արմավիրի մարզի Արգինա, Արմավիր, Այգեշատ համայնքներում, Տավուշի մարզի Տանձուտ, Տավուշ, Այգեպար, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Վարագավան համայնքներում տեղացել է կարկուտ: Այսօր կարկուտ է տեղացել նաև Արարատի մարզի մի քանի գյուղերում»,-ասել է Սուրենյանը, գրում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, իրենք կանխատեսել էին նման եղանակ:

Սուրենյանի փոխանցմամբ, մայիսի 25-ի լուսադեմին ցիկլոնը կլքի հանրապետության տարածքը՝ շարժվելով դեպի արևելք:

Մայիսի 23-ին՝ Ժամը 17.00-ից մինչև 18.00-ն Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 446 դեպք, որից 379-ը՝ Երևան քաղաքում, իսկ 67-ը՝ մարզերում:

Երևանում ուժեղ քամուց գրանցվել է 211 տան տանիքի կառուցատարրերի, 105 ծառի, 5 գազի և 3 ջրի խողովակաշարի, 7 գովազդային վահանակի, 2 պատուհանի, 31 էլ. սյան (էլ. լարեր) և 15 այլ շինության վնասվելու վերաբերյալ ահազանգեր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---