Կալիֆորնիային առաջարկվել է $5 մլն հատկացնել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը

Կալիֆորնիային առաջարկվել է $5 մլն հատկացնել Հայ-ամերիկյան թանգարանի կառուցմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի թիվ 4 բյուջետային ենթակոմիտեի նախագահ, վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանն առաջարկել է բյուջեից $5 մլն հատկացնել Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման համար:

«Հայերի ուղին դեպի Կալիֆորնիա` ճանապարհ է Ցեղասպանությունից դեպի բարգավաճում և կարևոր է նահանգի կյանքում: Հայկական թանգարանը հրաշալի համալրում կլինի նահանգի մշակութային և պատմական արժեքների ցանկում»,-ասել է Նազարյանը:

«Հայ-ամերիկյան թանգարանի առաքելությունը կլինի նպաստել ԱՄՆ էթնիկ և մշակութային բազմազանության ընկալմանն ու ճանաչմանը` ամերիկահայերի օրինակով:

Թանգարանը կվերածվի մշակութային կենտրոնի, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ ամերիկահայերի պատմությանն ու մշակութային առանձնահատկություններին»,-ասվում է վեհաժողովի անդամի հայտարարության մեջ:

Թանգարանը կառուցվելու է Լոս Անջելեսի թանգարանի նմանությամբ` ունենալով նաև կրթական նպատակներ` նպաստելով հարաբերությունների բարելավմանը շրջանի բոլոր քաղաքացիների միջև:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---