Մոսկվան ու Կիևը փոխանակեցին ուկրաինացի օդաչու Սավչենկոյին և 2 ռուս հետախույզներին![]() 25 մայիսի 2016 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին ու ռուսաստանցի հետախույզներ Ալեքսանդր Ալեքսանդրովին և Եվգենի Երոֆեևին: Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», Սավչենկոն ու ռուս հետախույզները փոխանակվեցին անուղղակի միջողով: Ուկրաինացի օդաչուի հետևից Դոնի Ռոստով էր եկել երկրի նախագահի օդանավը, ռուս հետախույզների հետևից Կիև՝ ՌԴ կառավարական ինքնաթիռ: Ինքը Սավչենկոն օդանավակայանում շնորհակալություն հայտնեց բոլոր իր աջակիցներին ու ափսոսանք հայտնեց, որ կան այլ ուկրաինացի գերիներ: Այեքսանդրովին ու Երոֆեևին լրագրողների հետ շփվել թույլ չտվեցին: Երոֆեևն ու Ալեքսանդրովը ձերբակալվել էին 2015 թվականի մայիսի 16-ին: Կիևը պնդում էր, որ վերջիններս ՌԴ գործող զինծառայողներ են ու Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներ, Մոսկվան հերքում էր մեղադրանքները՝ հայտարարելով, որ երկու ձերբակալվածներն էլ զորացվել էին: Սավչենկոն գերի էր ընկել Ուկրաինայի տարածքում 2014 թվականին, ինչից հետո նրան դուրս են բերել ՌԴ տարածք ու դատել ռուս լրագրողներ Իգոր Կորնելյուկի ու Անտոն Վոլոշինի զոհվելու գործով: ՌԴ դատարանը դատապարտել էր Սավչենկոյին 22 տարվա ազատազրկման, գտնելով,որ վերջինս օգնում էր կատարել հրետանային կրակի նշանառումն, ինչի հետևանքով զոհվել էին ռուս լրագրողները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |