Ֆրանսիացի պատգամավորներ. Կշարունակենք նպաստել ԼՂ խնդրի կարգավորմանը

Ֆրանսիացի պատգամավորներ. Կշարունակենք նպաստել ԼՂ խնդրի կարգավորմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին և փոխնախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրի խորհրդարանների միջև հաստատված ամուր գործակցությունը, սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում:

Նալբանդյանը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների այցը Արցախ՝ անձամբ ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, դրանց հաղթահարմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերին:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Նալբանդյանն ընդգծել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ շեշտելով այն կարևոր ներդրումը, որը մյուս համանախագահ երկրների հետ միասին ունեցավ Ֆրանսիան՝ Վիեննայում համաձայնությունների կայացման հարցում:

Ֆրանսիացի պատգամավորները վստահեցրել են, որ շարունակելու են իրենց նպաստը բերել ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը մայիսի 17-ին հայտնել է, որ Ֆրանսիայի իշխանությունները ողջունում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Վիեննայում կայացած միջազգային հանդիպման արդյունքները:«Ձեռքբերված պարտավորությունները շատ կարևոր են: Ֆրանսիան հորդորում է կողմերին պահպանել դրանք և կշարունակի միջնորդությունը որպես ՄԽ համանախագահ ռուս և ամերիկացի գործընկերների հետ միասին»,-ասել է Նադալը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---