Left Foot Forward. Լոնդոնի 8 միջոցը՝ օգնելու Ադրբեջանի ավազակապետությանը![]() 26 մայիսի 2016 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը կարող է շատ հեռու թվալ, բայց այդ բռնապետությունը հասնում է Լոնդոնի ամենահարուստ փողոցներում գտնվող ընկերություններին, գրում է անգլիական Left Foot Forward քաղաքական բլոգը: Հոդվածում նշվում է, որ ընտրության դեպքում Լոնդոնի բնակիչների մեծ մասը կնախընտրեր ընդհանուր ոչինչ չունենալ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանը նրա իշխանության օրոք մի երկիր է, որտեղ քաջ այլախոհները, ինչպես կոռուպցիայի դեմ պայքարող լրագրող Խադիջա Իսմայիլովան է, կարող են նետվել բանտ՝ հորինված մեղադրանքներով: Մինչդեռ երկրի մեծ մասը տառապում է աղքատությունից, որն է՛լ ավելի է վատթարանում նավթի գների անկման պատճառով, իշխանությունը մի ամբողջ կարողություն է ծախսում լոբբիստների և արտասահմանում հանրային կապերի վրա: Այս քաղաքականության արմատները տանում են դեպի Լոնդոն, կայքի լրագրողին մեջբերում է Tert.am-ը: Կայքը ներկայացնում է 8 մեղավորին. 1. «Ադրբեջանի եվրոպական հասարակություն» (TEAS) լոբբիստական խումբը, որը հսկայական գումարներ է ծախսել բրիտանացի պատգամավորների համար դեպի Ադրբեջան ուղևորություններ կազմակերպելու նպատակով։ 2. Freud Communications հանրային կապերի ընկերությունը, որը PR ծառայություններ է առաջարկում իր հաճախորդներին, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարությանը: Ընկերության մեկ այլ հաճախորդ է Ալիևի դուստր Լեյլա Ալիևան: 2011-ին ընկերությունը ճոխ երեկույթ է կազմակերպել Ալիևային Լոնդոնի հասարակությանը ներկայացնելու համար: 3. Համփսթեդ, Փարք Լեյն, Նայթսբրիջ՝ Լոնդոնի ամենաթանկարժեք անշարժ գույքի թաղամասերից, որտեղ գտնվում են Ալիևի ընտանիքին պատկանող սեփականությունները: 4. Conde Nast ընկերության լոնդոնյան մասնաճյուղը, որտեղ կարելի է վերցնել «Բաքու» ամսագրի օրինակ, որի խմբագիրն է Ալիևի դուստր Լեյլա Ալիևան: «Բաքու»-ն լի է տարբեր գովազդներով, որոնք Ադրբեջանում երբեք չեն էլ կարող երազել գնել: 5. Child & Child իրավաբանական ընկերությունն օգնել է Ալիևի դուստրերին դառնալ Վիրջինյան կղզիներում գտնվող Exaltation Limited ընկերության բաժնետերեր: «Պանամական փաստաթղթերը» բացահայտեցին, որ Child & Child ընկերությունը չի նշել Լեյլա և Արզու Ալիևաներին որպես «քաղաքական կարևորություն ունեցող անձինք», ինչպես որ պարտավոր էր անել: 6. Բուքինգհեմյան պալատը վերջերս շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին պաշտոնական միջոցառումների ծրագրում թագուհու 90-ամյակի տոնակատարությունները հովանավորելու համար: 7. Shepherds ռեստորանը, որի տնօրենը Լիոնել Ցետերն է՝ լոբբիստ, ով նաև TEAS-ի տնօրենն է: 8. Formula One-ն իր եվրոպական Գրան պրին հունիսին կանցկացնի Բաքվում՝ վարչակարգին տալով այն հեղինակությունը, որին նա այդքան ձգտում է: Formula One-ին կոչեր են արվել ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, որպեսզի նա ի թիվս այլ հարցերի ազատ արձակի քաղբանտարկյալներին: Սակայն երբ գլխավոր տնօրեն Բերնի Էքլսթոնին հարցրել են, թե արդյոք F1-ը ստուգե՞լ է երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, նա պատասխանել է. «Այո: Ես կարծում եմ՝ կարծես բոլորն ուրախ են: Այնտեղ կարծես որևէ լուրջ խնդիր չկա»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը Լոնդոնի հյուսիսում՝ Hampstead Lane թաղամասում, 25 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունի։ Այս մասին ասված է Khadija նախագծի շրջանակում հանցագործության և կաշառակերությանը վերաբերող հաշվետվության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |