ՀՀ-ն աշխարհում 4-րդն է ոչ լիցենզիոն ծրագրերի օգտագործման ցուցանիշով

ՀՀ-ն աշխարհում 4-րդն է ոչ լիցենզիոն ծրագրերի օգտագործման ցուցանիշով

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրներն աշխարհում չարտոնագրված ծրագրային ապահովում ամենաշատն օգտագործող երկրներից են: Այդ մասին է վկայում ծրագրային ապահովման արտադրողների BSA միջազգային միության հրապարակած Global Software Survey (Ծրագրային ապահովման համաշխարհային հետազոտություն) զեկույցը:

Ըստ հետազոտության, Հայաստանում ոչ լիցենզիոն է օգտագործվող ծրագիրների 86%-ը, Վրաստանում ու Ադրբեջանում՝ 84%-ը: Հայաստանում ոչ լիցենզիոն ծրագրերի շուկան գնահատվում է $13 մլն, Վրաստանում՝ $25 մլն, Ադրբեջանում՝ $90 մլն:

Վերջին 5 տարվա ընթացքում տարածաշրջանում իրավիճակը փոքր ինչ շտկվել է: 2009-ին Հայաստանում ոչ լիցենզիոն էր ծրագրերի 90%-ը, Ադրբեջանում՝ 88%-ը, Վրաստանում՝ 91%-ը:

Աշխարհում վատագույն ցուցանիշները Լիբիայում ու Զիմբաբվեում են (90%), երկրորդն ու երրորդը Վենեսուելան ու Յեմենն են (88% և 87%): Հայաստանը՝ Մոլդովայի ու Բանգլադեշի հետ, կիսում է չորրորդ հորիզոնականը, Բելառուսը (85%) հինգերորդն է, Ադրեջանը, Վրաստանն ու Ինդոնեզիան՝ 6-րդն են:

Միջին ցուցանիշն աշխարհում 39% է, ԱՊՀ-ում ու Արևելյան Եվրոպայում՝ 58%, Արևմտյան Եվրոպայում՝ 28%: Լավագույն ցուցանիշն աշխարհում Ճապոնիայում ու ԱՄՆ-ում է՝ 16% և 17%:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---