Չինական ընկերության հետ Թալին-Լանջիկ ճանապարհի կառուցման մոտ $60 մլն պայմանագիր է կնքվել26 մայիսի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նախարարության և չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության միջև մայիսի 25-ին ստորագրվել է կապալային պայմանագիր` $59.955.938 ընդհանուր արժեքով: Պայմանագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը և «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության Եվրասիայի տարածաշրջանի փոխնախագահ Լյու Լյուշան։ Պայմանագիրը վերաբերում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակներում Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով ֆինանսավորվող «Տրանշ 3-ի» Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի մոտ 18,7 կմ ճանապարհի կառուցմանը: Հայտարարված շինարարական մրցույթին մասնակցել է միջազգային 6 հեղինակավոր շինարարական կազմակերպություն, որոնցից հաղթող է ճանաչվել նվազագույն գնային առաջարկներ ներկայացրած և տեխնիկապես բավարար գնահատված չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերությունը: «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության փոխնախագահ Լյու Լյուշան վստահեցրել է, որ աշխատանքները կավարտվեն պայմանագրով նշված ժամկետներում` 2018-ի տարեսկզբին, և բարձր որակով. «Շնորհակալություն, որ հնարավորություն տվեցիք մասնակցելու այս կարևոր գործին: Մեր ընկերությունը Չինաստանի շինարարական ընկերությունների մեջ ունի շատ բարձր դիրք, համոզված ենք, որ կկարողանանք ունենալ այն արդյունքը, որը նախատեսված է պայմանագրում», հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» նպատակն է Բավրայից (Վրաստանի սահման) Ագարակ (Իրանի սահման) ընկած առկա 560 կմ 2-րդ կատեգորիայի միջինում 60կմ/ժ արագությամբ ավտոմոբիլային ճանապարհի վերակառուցումը՝ հասցնելով այն 470 կմ-ի՝ առաջին կատեգորիայի 100-110 կմ/ժ արագությամբ արագընթաց ճանապարհի, ինչի արդյունքում նշված հատվածի հատումը առկա 9-9.5 ժամից կնվազի 4.5 ժամի և կբարձրացնի հարմարավետությունն ու անվտանգությունը, ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակը: Այս ծրագիրը կազմում է միջազգային «ՏՐԱՍԵԿԱ» և «Մետաքսի Ճանապարհ» ծրագրերի կարևոր մասերից մեկը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |