Պայթյուն Թուրքիայում. 3 զոհ, 9-ը վիրավոր26 մայիսի 2016 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Առնվազն 3 մարդ է զոհվել և 9-ը վիրավորվել է Թուրքիայի Մարդին գավառի Միդյաթ շրջանում ժանդարմերիայի անցակետի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu գործակալության վրա հղումով: Զոհվածներից 1-ը զինվորական, մյուս 2-ը` պահնորդական ծառայության անդամներ: Հարձակման մեջ կասկածում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներին: Արտակարգ իրավիճակի շրջանում գործողություն է իրականացվում քուրդ ապստամբների դեմ: 2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |