Ծառայողական մեքենաներն ամենաշատը կկրճատվեն էներգետիկայի, կրթության, առողջապահության նախարարություններում

Ծառայողական մեքենաներն ամենաշատը կկրճատվեն էներգետիկայի, կրթության, առողջապահության նախարարություններում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը մայիսի 26-ի նիստում հաստատել է հանրապետական գործադիր մարմինների և դրանց կառավարման ոլորտում գործող ՊՈԱԿ-ների, ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների, ծրագրեր իրականացնող գրասենյակների, պետական մասնակցությամբ ընկերությունների աշխատակազմերից կրճատված ավտոմեքենաների թիվը:

Մայիսի 19-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի հանձնարարականի համաձայն տեղեկացրել է, որ Կառավարությունըմոտ 800 ծառայողական մեքենա կկրճատի: Հարությունյանը նշել է, որ բոլոր կետերով աշխատանքներն իրականացվել են, ավտոմեքենաները կրճատվելու են փուլային տարբերակով, առաջին փուլում` 797 մեքենա:

Որոշման համաձայն՝ էներգետիկայի նախարարությունում կրճատվող ավտոմեքենաների ընդհանուր քանակն է՝ 115, կրթության ու գիտության նախարարությունում՝ 106, առողջապահության նախարարությունում՝ 74, ԱԻՆ-ում՝ 70, աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարությունում՝ 61, պետեկամուտների կոմիտեում՝ 56, տրանսպորտի նախարարությունում՝ 54, էկոնոմիկայի նախարարությունում՝ 46, գյուղատնտեսության նախարարությունում՝ 44, բնապահպանության նախարարությունում՝ 33, արդարադատության նախարարությունում՝ 29, սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարությունում՝ 14,պետական ունեցվածքի կառավարման կոմիտեում՝ 10,կառավարության աշխատակազմում՝ 10, քաղաքաշինության նախարարությունում՝ 9, Ֆինանսների նախարարությունում՝ 5, տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունում՝ 4, քաղավիացիայի վարչությունում՝ 4:

Ինչպես նաև՝ սննդամթերքի անվտանգության հարցերով պետծառայությունում կրճատվում է 43, ու ջրային տնտեսության պետկոմիտեում՝ 51 մեքենա:

Ավտոմեքենաները չեն կրճատվելու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում, սփյուռքի նախարարությունում:

Նիստում նաև հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ 2016-ի պետական բյուջեով նախատեսված սպասարկման ծախսերի վերաբաշխման վերաբերյալ առաջարկություն, ինչպես նաև վերանայել ՊՈԱԿ-ների, ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների, պետական մասնակցությամբ ընկերությունների 2016 թվականի տարեկան ծախսերի նախահաշիվները և կրճատել օտարվող ավտոմեքենաների սպասարկման համար նախատեսված ծախսերը:

Վերջին տվյալներով՝ Հայաստանում մոտ 1072 ծառայողական մեքենա է գործում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---