Մոտ €11.000 բյուջեից՝ ՄԻԵԴ-ի 3 որոշումով փոխհատուցումներին

Մոտ €11.000 բյուջեից՝    ՄԻԵԴ-ի 3 որոշումով փոխհատուցումներին

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարության մայիսի 26-ի նիստում որոշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի», «Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի» և «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների պահանջները կատարելու համար արդարադատության նախարարությանը տրամադրել $3.630՝ յուրաքանչյուր գործի համար:

ՄԻԵԴ-ի երեք վճիռով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է 10.800 եվրո վճարել հայցվորներին:

«Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործով 82-ամյա Հայաստանի քաղաքացի Վարյա Սաֆարյանը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ: Հայցվորը պնդել է մասնավորապես, որ իշխանությունների կողմից իր դիմումների մերժումները՝ բաժանել Երևանի կենտրոն համայնքում գտնվող, 2002-ին պետության շահերի համար օտարված իր սեփականությունը և փոխանցել երեխաներին խախտել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածը և 1-ին արձանագրության 1-ին հոդվածը:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ նրանով, որ հայցվորը չի կարողացել իր սեփականությունը նվիրաբերել իր երեխաներին, խախտվել է 1-ին արձանագրության 1-ին հոդվածը և պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը 3.630 եվրո վճարել հայցվորին:

«Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել նույնպես հօգուտ հայցվորի: 2007-ի գործով Հայաստանի երեք քաղաքացիներ՝ Վահան Ղույումչյանը, Լուսինե Ղույումչյանը և Գյուլնազ Ղույումչյանը հայց են ներկայացրել ՀՀ դեմ: Նրանք պնդել են, որ իրենց հանգուցյալ բարեկամ Գարեգին Ղույումչյանն իր ընտանեկան բիզնեսի կորստի պատճառ դարձած անօրինական դատական հետապնդման համար փոխհատուցում ստանալու պահանջով գործով զրկված է եղել Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունից փաստաբան վարձելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: ՄԻԵԴ-ն ընդունել է հայցվորի բողոքը Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորություն չունենալու վերաբերյալ բողոքը և գտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը խախտվել է և պարտավորեցրել է պետությանը հայցվորին վճարել 3.600 եվրո երեք ամսվա ընթացքում:

«Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ Ռեհան Թովմասյանը 1991 թվականի հոկտեմբերի 10-ին հատկացվել է բնակարան «Կանազ» գործարանի միջոցներով կառուցվելիք նոր շենքում: Խորհրդային Միության փլուզումից հետո այս ընկերությունը սնանկացել է, իսկ շինարարության աշխատանքները դադարեցվել: Թովմասյանը փորձել է բնակարան ստանալ կամ փոխհատուցում և պարտվել է դատական ատյաններում, իսկ այնուհետև չի կարողացել Վճռաբեկ ատյանում բողոք ներկայացնել, քանի որ համապատասխան ֆինանսական միջոցներ չի ունեցել, իսկ փաստաբանները, ում դիմել է, չեն ցանկացել նրան իրավական օգնություն ցուցաբերել անվճար հիմունքներով:

Թովմասյանը պնդել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորվող արդար դատաքննության իր իրավունքը խախտվել է: ՄԻԵԴ-ը գտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը խախտվել է և պարտավորեցրել է պետությանը հայցվորին վճարել 3.600 եվրո երեք ամսվա ընթացքում:

Կարդացեք նաև՝ «Մատաղիսի գործով» ՄԻԵԴ-ի դատավճիռը. ՀՀ-ն տուժածներին €50.000 կվճարի

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---