Հալեպը հրթիռակոծվել է. Վնասվել է հայկական ծերանոցը

Հալեպը հրթիռակոծվել է. Վնասվել է հայկական ծերանոցը

PanARMENIAN.Net - Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերը դարձյալ հրթիռակոծվել են: Հրթիռակոծության թիրախ է դարձել այն փողոցը, որտեղ գտնվում է հայկական ծերանոցի շենքը, հայտնում է Tert.am-ը «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջի վրա հղումով:

Ուժգին պայթյունից ցնցվել է ողջ շրջանը։ Հրթիռն ընկել է մի շենքի վրա՝ ամբողջությամբ քանդելով այն: Շենքում բնակվել է միայն մեկ հայ ընտանիք։ Բարեբախտաբար, ո՛չ շենքի, ո՛չ շրջանի բնակիչները չեն վնասվել։ Գրանցվել են միայն նյութական վնասներ։

Մեծ վնաս է կրել նաև հայկական ծերանոցը, հատկապես առաջին հարկում կոտրվել են ապակիներ, առաստաղների մի մասն ու այլ հատվածներ։

«Կարգադրվել է ապահովել ծերանոցի բնակիչների անվտանգությունը, այժմ մտահոգիչ բան չկա։ Շենքն արդեն վերանորոգվում է»,-գրում է «Բերիո լուրերը»։

Վերջին շրջանում Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել են տասնյակ մարդիկ, կան նաև մեծ թվով վիրավորներ:

Ընթերցեք նաև. Հրադադարը Հալեպում երկարացվել է ևս 48 ժամով

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---