Ավելի քան 50 մլն դրամ՝ Լոռու և Տավուշի համայնքների խնդիրների լուծմանը

Ավելի քան 50 մլն դրամ՝ Լոռու և Տավուշի համայնքների խնդիրների լուծմանը

PanARMENIAN.Net - Կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է հատկացրել Լոռու և Տավուշի մարզի մի քանի համայնքների խնդիրների լուծման նպատակով: Ինչպես գործադիրի այսօրվա նիստում նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին այցելել էր Տավուշի և Լոռու մարզեր, որտեղ կառավարության ղեկավարին էին ներկայացվել առանջնահերթ լուծում պահանջող խնդիրները, հայտնում է Panorama.am-ը:

Մասնավորապես, Թումանյան համայնքում անմխիթար վիճակում է գտնվում մանկապարտեզի շենքը, որտեղ հաճախում է 60 երեխա, քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը նույնպես վերանորոգման կարիք ունի: «Հատկացվող 23,5 մլն դրամով մարզի այս խնդիիրները լուծում կստանան»,- ասել է Դ.Լոքյանը:

Անմխիթար վիճակում է գտնվում նաև Տավուշի մարզի Զորական համայնքի դպրոցը: Տավուշի մարզի Ջուջևան համայնքում էլ անհրաժեշտ է կառուցել 2,7 կմ արտաքին ցանցի խողովակաշար, Ոսկեվան համայնքում էլ ճանապարհների ասֆալտապատման անհրաժեշտություն կա: Վերը նշված խնդիրների լուծման համար Տավուշի մարզպետարանին կտրամադրվի ավելի քան 30 մլն դրամ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին աշխատանքային այց է կատարել Լոռու և Տավուշի մարզեր:Խոսելով խոշորացված Թումանյան համայնքի մասին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն է նախատեսել՝ համայնքում առկա խնդիրները լուծելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում բարձրացվեց համայնքի դպրոցի վերանորոգման խնդիրը և ներառվելու է 2017 թվականի պետական բյուջեի ծրագրերի թվում:

2015-ի հոկտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատեց «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց,, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով 2016-ի պետբյուջով կհատկացվի 928 մլն դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---