Խաղողագործները պահանջում են մոտ 9 ամիս առաջ մթերված խաղողի գումարը26 մայիսի 2016 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ի վաղ առավոտից դարձյալ կառավարության շենքի մոտ էին հավաքվել Քաղցրաշեն և հարևան Այգեզարդ ու Այգեպատ գյուղերի խաղողագործները: Նրանք պահանջում են շուրջ 9 ամիս առաջ մթերված խաղողի գումարը: Ցուցարարներին ընդառաջ դուրս եկած՝ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը խոստացել է, որ մինչև մայիսի 27-ի երեկո պարտքը կմարվի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Արդեն բազմաթիվ նման վերջնաժամկետների խոստումներ ստացած գյուղացիները, սակայն, չեն հավատացել այդ նոր խոստմանը: Նրանք նշել են, որ կառավարության շենքի մոտից չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ նրանց պահանջին անձամբ չի արձագանքել վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Որոշ ժամանակ անց ցուցարարներին մոտեցել է «Վինար» մթերող ընկերության տնօրենի որդին ՝ Դավիթ Գալստյանը: Նա ասել է, թե ամեն վարկյան սպասում են բանկից վերցրած վարկի վերջնական ձևակերպմանը, ինչից հետո կփակեն շուրջ 50 մլն դրամի պարտք: Իսկ մնացած 60 մլն դրամ պարտքը, ըստ Գալստյանի, կփորձեն վճարել մինչև ընթացիկ մայիսի վերջը: Ցուցարարներին մոտեցել և և համանման հավաստիացումներ է տվել նաև գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ որպես պարտքի վճարման վերջնաժամկետ նշելով առաջիկա չորեքշաբթին: Զայրացած գյուղացիները, սակայն, չեն հավատացել այդ հավաստիացումներին և շարժվել են դեպի նախագահի նստավայր՝ բողոքի ցույցն այնտեղ շարունակելու համար: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 3-ին հրավիրել էր խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր 2015-ին մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման, պատրաստի արտադրանքի իրացման, 2016-ի մթերման ծրագրերի և ոլորտում առկա խնդիրների քննարկումը:Անդրադառնալով 2015-ին խաղողի մթերումների հարցում ծագած խնդիրներին` նախարարը նշել է, որ կառավարությունը հաշվի առնելով, որ ընկերությունները շրջանառու միջոցների խնդիրներ ունեին, մատչելի վարկեր տրամադրեց նրանց: Մի շարք ընկերություններ օգտվեցին այդ հնարավորությունից, և այժմ էլ պետությունը պատրաստ է օժանդակել բոլոր այն ընկերություններին, որոնք համապատասխան գրավի առարկա կարող են ներկայացնել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |