Ադրբեջանի ԱԳ նախարարը կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ մայիսի 31-ին![]() 26 մայիսի 2016 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 31-ին Բրյուսելում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին մայիսի 26-ին հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, հայտնում է Trend-ը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ավելի վաղ իր հերթին հայտարարել էր, որ հունիսի սկզբին հանդիպում է սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ նախարարի, այդ հանդիպումները լինելու են առանձին` Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: ՀՀ արտգործնախարարն ասել է, թե՝ Վիեննայում ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է այն, ինչ հայտարարվել է: «Եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ նշված է 94 թվականի զինադադարի պայմանագրի անխտիր իրականացման անհրաժեշտությունը, համաձայնագրում նշվում է զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմ ներդնելու մասին, ինչպես նաև խոսվում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնվելու մասին», -ներկայացրել է արտգործնախարարը: Ընթերցեք նաև. ԱԳ նախարար. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավոր է պայմանների ստեղծման դեպքում ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |