30 մայիսի 2016 - 11:59 AMT
Հակառակորդն անկանոն կրակել է ՀՀ սահմանի ուղղությամբ

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:

ՀՀ զինված ուժերը շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել առաջադրված խնդիրները:

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը:

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: