Մարվել և շրջանառության մեջ է դրվել «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկը![]() 30 մայիսի 2016 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի ՝ «Նյու Յորք 2016»-ի շրջանակներում տեղի է ունեցել «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Նյու Յորքի երկնաքերերից մեկը՝ լուսավորված Հայաստանի դրոշի գույներով: Նամականիշը ունի խնձորի տեսք, որը խորհրդանշում է Նյու Յորք քաղաքը (Նյու Յորքն ամերիկյան խոսակցական լեզվով ասում են «Մեծ Խնձոր»), հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: Մարումն իրականացրել են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Տեխնիկական տվյալներն են. անվանումը՝ «Հայաստանի մասնակցությունը Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես Նյու Յորք-2016-ին», թողարկմանը օրը` 29-ը մայիսի, 2016թ., դիզայնը` Խուան Պաբլո Գեչիջյան, Վահագն Մկրտչյան: Տպագրվել է` Cartor, Ֆրանսիա Նամականիշի չափսերն են` 40,0 x 39,2 մմ, գեղաթերթիկինը` 90,0 x 55,0 մմ: Տպաքանակը 30 000 հատ է: Հայփոստը մասնակցում է Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին: Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը գործում է 2016թ-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում: Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը: Ցուցահանդեսին ներկայացված են 2013, 2014 և 2015թ. –ի հայկական նամականիշերի հավաքածուներ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |