Զինվորին Գերմանիա տեղափոխելու համար գումար է անհրաժեշտ. Նախարարը խոստացել է, սպասում են![]() 1 հունիսի 2016 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Ռուբեն Առաքելյանին ամենայն հավանականությամբ շուտով կտեղափոխեն Գերմանիա՝ հետագա բուժումն այնտեղ շարունակելու համար։ Նա գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ մի քանի վիրահատություն է կատարվել։ Արտերկրում բուժման համար անհրաժեշտ է 90.000 եվրո գումար։ «Հիմա 43.000 եվրոն է պակասում, մնացածը կա հաշվեհամարին։ Դա էլ խոստացել է փոխանցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Մենք շատ շնորհակալ ենք պարոն Օհանյանին, Ռուզաննա Խաչատրյանին և Առողջապահության նախարարությանը։ Ուզում եմ հատուկ նշել նաև Ջրվեժի գյուղապետ Ռոբերտ Պետրոսյանի մասին, ով թե ֆինանսապես, թե հոգեպես առաջին օրվանից եղել է իր համագյուղացի Ռուբենի ընտանիքի կողքին», -ասել է Ռուբենի ազգականը՝ Նարինե Թումանյանը, գրում է «Ա1+»-ը։ «Առողջապահության նախարարությունն այս պահին անհրաժեշտ թղթերն է պատրաստում։ Արդեն ուղեկցող բժշկի հարցն էլ լուծված է։ Մնում է պարոն Օհանյանի խոստացած գումարը փոխանցվի։ Հենց գումարը լինի հաշվեհամարին, Առողջապահության նախարարությունը նաև վիզայի ու մնացած հարցերը կլուծի», - հայտնել է Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը։ Այժմ զինվորի ինքնազգացողությունը լավ է. «Միայն նեղվում է իր ընդհանուր վիճակից։ Հիմա մի ձեռքը շարժում է, մյուսը դեռ ոչ, ոտքերն էլ դեռ անշարժ են։ Բայց օրական երկու անգամ տանում ենք իրեն դուրս՝ զբոսանքի»,-ասել է ազգականը։ Մայիսի 26-ին հայտնի է դարձել, որ ապրիլյան ռազմական գործողությունների օրերին Արցախում մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանը բարեհաջող տեղափոխվել է Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայի ինտենսիվ բաժանմունք: Տեղափոխումից անմիջապես հետո իրականացվել են բազմապրոֆիլ ախտորոշիչ հետազոտություններ: Վիրավոր զինծառայողի բուժման մանրամասներն ամեն օր կներկայացվեն ՀՀ առողջապահության նախարարություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |