Հակառակորդը շփման գծի որոշ ուղղություններում կիրառել է դիպուկահար հրացաններ և ՀԱՆ-17 նռնականետ

Հակառակորդը շփման գծի որոշ ուղղություններում կիրառել է դիպուկահար հրացաններ և ՀԱՆ-17 նռնականետ

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել:

Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն, չեն արձագանքել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնացել է հանգիստ`բացառությամբ հարավային և արևելյան ուղղություններում հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված հատ ու կենտ կրակոցների:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---