Շախմատիստուհիներ Մկրտչյանը, Կուրսովան և Գևորգյանը հաղթել են ԵԱ 6-րդ տուրում![]() 2 հունիսի 2016 - 09:21 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում հունիսի 2-ին մեկօրյա հանգիստ է: Իսկ նախորդ օրը կայացած վեցերորդ տուրում Լիլիթ Մկրտչյանը խաղացել է ադրբեջանցի կանանց գրոսմայստեր Գյունայ Մամազադայի հետ և պարտության մատնել նրան, հայտնում է «Առավոտը»: Հաղթանակ են տոնել նաև Մարիա Կուրսովան ու Մարիա Գևորգյանը, իսկ Լիլիթ Գալոյանը կես միավոր վաստակեց: Յոթերորդ տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով բաժանում է 2-13-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ գործակիցներով 10-րդ տեղում է: Մարիա Կուրսովան 4,0 միավորով ընթանում է 19-րդ հորիզոնականում: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |