Սիրիական Դարայան 2012-ից ի վեր առաջին մարդասիրական օգնությունն է ստացել![]() 2 հունիսի 2016 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Պաշարված սիրիական Դարայա քաղաքի բնակիչները 2012-ի նոյեմբերից ի վեր առաջին անգամ մարդասիրական օգնություն են ստացել: Այդ մասին հայտնել է Կարմիր մահիկը: Մարդասիրական ավտոշարասյունը կառավարական ուժերի կողմից պաշարված քաղաք է ժամանել հունիսի 1-ին՝ մատակարարելով պատվաստանյութեր, դեղեր և մանկական սնունդ, BBC-ի ռուսական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը: Դա հնարավոր է դարձել հրադադարի ռեժիմի շնորհիվ, որը համաձայնեցվել է հակամարտող կողմերի հետ մարդասիրական կազմակերպությունների կողմից: Քաղաքի բնակիչները մի քանի տարի սննդի, խմելու մաքուր ջրի և դեղերի խիստ պակաս ունեն: Քաղաքում արդեն ավելի քան 3 տարի չկա էլեկտրականություն։ ՄԱԿ-ի տվյալներով՝ պաշարված քաղաքում մնում է մոտ 4 հազար մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |