Թուրքիայի վարչապետ. Բունդեստագի քվերակությունը չի ազդի միգրանտների վերաբերյալ ԵՄ հետ գործարքի վրա

Թուրքիայի վարչապետ. Բունդեստագի քվերակությունը չի ազդի միգրանտների վերաբերյալ ԵՄ հետ գործարքի վրա

PanARMENIAN.Net - Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկության արդյունքները չեն ազդի Բրյուսելի ու Անկարայի՝ սիրիացի ու իրաքցի փախստականների վերաբերյալ գործարքի իրականացման վրա:

Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հայտնում է Hurriyet-ը:

«Մեր հարաբերությունները Գերմանիայի ու ԵՄ հետ բարձր մակարդակի վրա են: Մենք հաստատակամ ենք կատարելու պայմանավորվածությունները», - ասել է նա:

Համաձայն պայմանավորվածոթյունների, Թուրքիան ֆինանսական օժանադակություն ու վիզային ռեժիմի ազատականացում է ստանում փախստականների ճամբարներ կահավորելու ու սահմանային ռեժիմը խստացնելու դիմաց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---