Հայերը, քրդերը, հույներն ու ասորիները ցույց են անում Բունդեսթագի դիմաց

Հայերը, քրդերը, հույներն ու ասորիները ցույց են անում Բունդեսթագի դիմաց

PanARMENIAN.Net - Մի խումբ հայեր, քրդեր, ասորիներ ու հույներ ցույց են անում Բունդեսթագի դիմաց՝ պահանջելով գերմանացի իրենսդիրներցից կողմ քվեարկել Հայոց ցեղասպանությսունը ճանաչող բանաձևին:

Ցուցարարները պարզել են հայկական, հունական, քրդական դրոշներ, պաստառներ, հատնում է Russia Today-ը:

Ավելի վաղ մեծ թվով գերմանաբնակ թուրքեր ցույց են կազմակերպել Բեռլինում՝ բանաձևի ընդունման դեմ: Ցույցին մասնակցող շուրջ 10 հազար անձինք բարձրացրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները և պաստառներ հետևյալ գրություններով` «Պատմությունը պետք է թողնվի պատմաբաններին», «Ոչ Ցեղասպանության ստին», «Խորհրդարանները լիազորված չեն»: Հավաքվածները հորդորել են Բունդեսթագի պատգամավորներին դեմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման,էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---