«Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները հատել են թուրք-սիրիական սահմանը և գրոհել Սիրիայի բանակի դիրքերը

«Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները հատել են թուրք-սիրիական սահմանը և գրոհել Սիրիայի բանակի դիրքերը

PanARMENIAN.Net - «Ջեբհաթ ան Նուսրայի» հարյուրավոր գրոհայիններ` մոտ 200 զինյալ, հատել են թուրք-սիրիական սահմանը և գրոհել են Սիրիայի զինված ուժերի դիրքերը: Այդ մասին ասվում է ՌԴ Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի տեղեկատուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ավելի քան 200 ահաբեկիչ ապօրինաբար հատել է թուրք-սիրիական սահմանը Բեյսուն բնակավայրի շրջանում և գրոհել Սիրիայի զինված ուժերի դիրքերը»,-ասվում է փաստաթղթում:

Իդլիբ գավառի Բիննիշ բնակավայրի մոտ գրացվել է «Ջեբհաթ ան Նուսրայի» մոտ 1000 գրոհայինի կուտակում: Նրանք զինված են խոշոր տրամաչափի գնդացիրներով հագեցած ավտոմեքենաներով և մինչև 25 միավոր զենիթային կայանքներով: Ըստ տեղաբնակների, նրանք խլում են բնակիչներից սննդամթերքն ու ուղղվում են դեպի Հալեպի գավառի Հան Թուման բնակավայրը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անօդաչու սարքը տեսագրել է Թուրքիայից Սիրիա ուղևորվող բեռնատարների շարասյունը` դեպի գրոհայինների դիրքերը Հալեպում և Իդլիբում: Տեսանյութը հրապարակել է RT-ն:

Հայտնի չէ, թե ինչ են տեղափոխում բեռնատարները, բայց ենթադրվում է, որ այնտեղ կարող են լինել գրոհայիններ կամ զենք:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ վերջին 3 օրում աճել է մեծ բեռնատարների հոսքը թուրք-սիրիական սահմանից դեպի Հալեպի շրջանի Ազազ բնակավայր: Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ անհրաժեշտ է անհապաղ փակել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերը կասեցրել են «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինների հարձակումը Հադադա բնակավայրի մոտ:

«Ջեբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---